Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Մարտունու քաղաքապետը չի մեկնաբանում Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջի մասին լուրը

Արցախի Մարտունու քաղաքապետը չի մեկնաբանում Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջի մասին լուրը
Քաղաքականություն / Հասարակություն
15:55, 11 февраль 2021


Ստեփանակերտում լույս տեսնող դաշնակցական «Ապառաժ» կայքը տեղեկություն է հրապարակել, որ լուրեր են պտտվում, թե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը։ Արձանի բացման արարողությունը դեռ չի եղել։ Ըստ այդմ՝ ռուսներն առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը, սակայն քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»: Ըստ կայքի՝ քննարկումները շարունակվում են։ 

Մարտունի քաղաքի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը Civic.am-ի հետ զրույցում հրաժարվեց հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ ասելով, որ չի մեկնաբանում այն։