Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի ուժ, որ ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, ինձ կասկածում է լրտես լինելու մեջ. Ռուբեն Ռուբինյան․ Տեսանյութ

«Ես ամենևին չեմ կիսում այն տեսակետը, որ ես, որպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկայացուցիչ պետք է լինեմ անձեռնմխելի կամ անքննադատելի։ Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատությունը և քննադատության իրավունքը և հնարավորությունը լավագույն բաներից է ինչ մեր հետ եղել է վերջին տարիներին և հրավիրում եմ բոլորին՝ քաղաքական և բովանդակային քննադատության ենթարկել, թե՛ մեր քաղաքականությունը, թե՛ իմ քաղաքականությունը և գործողությունները, թե՛ իմ համեստ անձը»,- այդ մասին այսօր ԱԺ-ում իր արտահերթ ելությում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ նա ասաց, որ իրենց քննարկումների ցածր որակի և նաև ընդհանրապես այն փաստի, որ ԱԺ-ն տեղ-տեղ դարձել է անիմաստ խոսակցությունների վայրի հոմանիշ, այն է, որ իրենք չեն խոսում ըստ էության և խոսում են աղմկային տրամաբանությամբ։ 

Նա նշեց, որ օրինակ՝ վերջին երկու օրերի ընթացքում թվում է, թե մեծ իրադարձություն է տեղի ունեցել այն առումով, որ տրվել է Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկ, և թվում էր, պետք է բովանդակային հարցադրումներ լսեին և ստանային բովանդակային պատասխաններ, բայց հարցադրումների մեծ մասը եղել է այն, թե ինչ հիմքով է ինքը ներկայացուցիչը նշանակվել։

Այնուհետև նա ասաց, որ ինքը բաց է բովանդակային քննարկումների համար, թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային, և գնահատում է ցանկացած բովանդակային հարցադրում։

Նա նաև ասաց, որ չի կարող չանդրադառնալ ազդեցության գործակալների թեմային, նշելով, որ իր համար մեր քաղաքական դաշտի, կամ մեր պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական պրոբլեմը՝ քաղաքական երեսպաշտությունն է։ 

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի երեկվա ելույթին՝ ԱԺ փոխնախագահն ասաց․
«Ագնեսա Խամոյանը երեկ փորձում էր ակնարկել, որ գուցե ես թուրքական ազդեցության գործակալ եմ։ Եվ ինձ մոտ հարց է առաջնում, լավ ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ կուսկացությունից են, որն օրինակ՝ ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել «Իթթիհաթ վե թերաքքի» երիտթուրքական ուժի հետ, մի ուժ, որն օրինակ ըստ Աստվածատուր Ասատուր Խաչատրյանի օրագրության, որի ներկայացուցիչները 1918 թվականին այցելել են Պոլիս, պատվիրակության կազմում եղել են Ավետիս Ահարոնյանը և Խատիսյանը և մասնավորապես, ըստ իմ մատնանշած օրագրության ՀՅԴ ներկայացուցիչներն ասել են սուլթանին, որ Հայաստանն իր անկախությամբ պարտական է Թուրքիային, մի ուժի, որի երկու ներկայացուցիչ 1919 թվականին եղել են մուսավաթական Ադրբեջանի կառավարության անդամներ՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը, մի ուժ, որի ներկայացուցիչ Վրացյանը, ըստ իր իսկ վկայության՝ 1921 թվականին դիմել է Քեմալական Թուրքիային՝ Ազգային  մեծ ժողովի կառավարությանը, ռազմական աջակցությամբ, արդեն գանք մեր օրեր, մի ուժ, որը հետագայում կոալիցիայի մեջ է եղել կամ սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև, ես ուզում եմ հասկանալ այն տրամաբանությամբ, որով ձեր խմբակցության անդամները փորձում են ինձ միայն այն բանի փաստի բերումով, որ ես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչն եմ, կասկած սերմանել կամ ակնարկել, որ ես Թուրքիայի ազդեցության գործակալ եմ, արդյոք այդ ուժերը, 1918, 1919, 1921, 2003, 2004, 2005, 2006, 2007 թվականների այս գործիչներին կակնարկեին, եթե ապրեին այդ ժամանակներում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում