Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԱՄԷ-ում կմասնակցի «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԱՄԷ-ում կմասնակցի «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին
Քաղաքականություն
13:51, 18 январь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հունվարի 19-21-ը գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով։ Մանրամասները ներկայացված են պաշտոնական փաստաթղթում.

«Գնել Սանոսյանին ԱՄԷ գործուղելու մասին

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին 2022 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով։
  2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»: