Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար, որպես կարևորագույն ուղղություն հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը. Դավիթ Բաբայան

Մեզ համար, որպես կարևորագույն ուղղություն հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը. Դավիթ Բաբայան
Քաղաքականություն
14:27, 19 январь 2022
«Շարունակելու ենք համառորեն պաշտպանել Արցախի շահերը, անկախությունը և ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդելու ենք մեր միասնականությունը»։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նախարարը ներկայացրեց, թե ինչ հիմնական աշխատանքներ է իրականացնելու ԱԳՆ-ն 2022թ-ին։

«Մեզ համար, որպես կարևորագույն ուղղություն հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը։ Ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորումը եղել է և կմնա մեր կարևորագույն առաջադրանքներից մեկը։ 2020թ-ից հետո առավել կարևոր է դարձել մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։ Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային քաղաքականություն, միաժամանակ զուսպ, գովազդից զուրկ, տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն։ Մենք որդեգրել ենք շատ գործելու, քիչ խոսելու քաղաքականություն»,-ասաց նա։

Անդրադառնալով պատերազմից հետո միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախ չայցելելուն՝ Բաբայանը շեշտեց. «Բավականին երկար ժամանակ է, նրանք չեն այցելում Արցախ, վերջին անգամ այցելել են 2019թ-ի վերջին։ Դրանից հետո եղավ համաճարակ, պատերազմ, որոնք սակայն տեխնիկական խոչընդոտներ են։ Առավել կարևոր խոչընդոտ Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան։ Գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի և ՌԴ նորանշանակ համանախագահի հետ, ես նույնպես մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Մենք սա բարձր ենք գնահատում։ Անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Մի օր պետք է լինի նրանց այցելությունը տարածաշրջան, մանավանդ, որ իրենք ուզում ենք։ Վերջերս տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը և ըստ այդ տրամաբանության Մինսկի խումբը պետք է փակվի, բայց չեմ կարծում, որ համախաագահող երկրները տեղի կտան այդ շանտաժին»,- ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։