Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տեսնես՝ ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում»․ պագամավոր Արթուր Հովհաննիսյան

«Տեսնես՝ ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում»․ պագամավոր Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
20:33, 13 март 2021
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ֆեյսբուքյան էջում գրել է․

 «ՄԻՊ Արման Թաթոյանը կառավարության որոշումը որակում է՝ որպես կառույցը կառավարությունից և իշխող խմբակցությունից կախվածության մեջ դնելու միջոց։ Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում այն դրույթը, որով յուրաքանչյուր տարի ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա հատկացման չափից:

 Թե ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ն առանց հիմնավորման նման եզրահանգման եկել, և թե ի՞նչ հիմնավորումներով է կառավարությունը եկել այս որոշմանը, վստահաբար, և՛ ԱԺ-ի, և՛ այլ հարթակներում կխոսենք ու կհասկանանք։

Բայց պարոն ՄԻՊ-ն այս համատեքստում ասում է նաև, որ կառավարությունն այլևս չի հրավիրում իրեն գործադիրի նիստերին, և դա որակում՝ որպես հետընթաց ժողովրդավարության տեսանկյունից։ Այնինչ պարզվում է՝ ՄԻՊ-ն ինչ-որ պահից սկսած իր փոխարեն ներկայացուցիչ է ուղարկում այն դեպքում, երբ հրավերն անձամբ իրեն է վերաբերել, հետո էլ ընդհանրապես որևէ մեկը չի ներկայանում նիստերին։ Բա էլ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, կոնֆետներով գա՞ր, համոզե"ր։
Տեսնես՝ ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում»։