Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել դեսպան Վարդան Տողանյանին

Քաղաքականություն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել այսօր Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ շենքի ընդունելությունների սրահում։
Նշվում է, որ պետական պարգևը շնորհվել է ՌԴ նախագահի հրամանով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: