Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի դատարանը մերժել է Պորոշենկոյին կալանավորելու միջնորդությունը

Կիևի դատարանը մերժել է Պորոշենկոյին կալանավորելու միջնորդությունը
Քաղաքականություն / Իրավունք
22:33, 19 январь 2022
Կիևի դատարանը մերժել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին կալանավորելու կամ 36 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության միջնորդությունը: Որպես խափանման միջոց սահմանվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը՝ հայտնում է РИА Новости-ն։

Պորոշենկոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2014-2015 թվականներին Ուկրաինային Դոնբասի ածուխ մատակարարելու փաստով։ Նրան ներկայացվել է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական դավաճանության» և «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու» մեղադրանք։ Ուկրաինայի նախկին նախագահին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Դատավարության ընթացքում Պորոշենկոյի կողմնակիցները հավաքվել էին դատարանի շենքի մոտ և փորձել տաքացնող սարքեր տեղադրել: Դրանք հեռացնելու ոստիկանների խնդրանքը մերժվել է, ինչն էլ դարձել է ընդհարումների պատճառ: Դատարանի մոտ հավաքված ամբոխին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: