Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեռորը նախկինում էր, երբ մեզ փողոցներում պարզապես ծեծում էին, երբ մահակներով ոստիկանները, թոխմախի Մհերի «շները» հարձակվում ու ջարդում էին մեր տեսախցիկները, հայհոյում ու վիրավորում մեզ․ լրագրողը՝ Գեղամ Մանուկյանին

Տեռորը նախկինում էր, երբ մեզ փողոցներում պարզապես ծեծում էին, երբ մահակներով ոստիկանները, թոխմախի Մհերի «շները» հարձակվում ու ջարդում էին մեր տեսախցիկները, հայհոյում ու վիրավորում մեզ․ լրագրողը՝ Գեղամ Մանուկյանին
Քաղաքականություն
13:07, 21 январь 2022
Լրագրող Գևորգ Թոսունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից դիմեց լրագրողներին՝ կոչ անելով պայքարել այն «տեռորի» դեմ որ հիմա իրականացվում է մեր համայնքի նկատմամբ։ Ուզում եմ, որ տպավորություն չստեղծվի, թե լրագրողական համայնքը խելոք նստած նայում է, թե ոնց են մահակով հարվածում իր գլխին։ Ես իմ անունից կարող եմ ասել, որ միշտ էլ պայքարել եմ, երբ խախտվել են իմ ու գործընկերներիս իրավունքները, վերջին թարմ օրինակ ԱԺ-ում օթյակից մեզ բռնի ձևով հանելու ու այլ սահմանափակումներն էին։

Բայց պետք է անկեղծ լինել ու խոստովանել, որ պատգամավորը, թերևս, ընդդիմադիր կեցվածքից ելնելով, մի փոքր չափազանցնում է՝ սա տեռոր չի  (միգուցե դեռևս չի, հետագան կտեսնենք), տեռորը նախկինում էր, երբ մեզ փողոցներում պարզապես ծեծում էին, երբ մահակներով ոստիկանները/թոխմախի Մհերի «շները» հարձակվում ու ջարդում էին մեր տեսախցիկները, հայհոյում ու վիրավորում մեզ, միգուցե պարոն Մանուկյանն այդ ժամանակ էլ էր անհանգստանում, չգիտեմ, չեմ բացառում։