Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր ուղարկած դաշնակցական երիտթևը իմ տան պատուհանների տակ գոռում էր «թուրք». դո՞ւք եք տեռորի մասին խոսում. Լուսինե Բադալյանը՝ Գեղամ Մանուկյանին

Այսօր՝  հունվարի 21-ին, ԱԺ հերթական նիստում ՀՌՀ անդամի պաշտոնում Արթուր Մանուկյանի թեկնածության վերաբերյալ հարցի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանին հիշեցրեց, որ 1998-ից 2018 թվականը ինքն առանց դադարի աշխատել է ռադիո-հեռուստատեսությունում, սակայն վստահ չէ, որ աշխատանքային գրքույկում իր աշխատանքային գործունեությունը սկսվում է 1998-ից. «Ընկերությունները չէին գրանցում աշխատողներին»: 

Նա նշեց, որ ինքը շատ լավ է ճանաչում Արթուր Մանուկյանին և համոզված է, որ հանձնաժողովում այդպիսի ներաշխարհ ունեցող մարդիկ պետք է աշխատեն:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ լրագրողական տեռորին առնչվող, Լուսինե Բադալյանն ասաց. «Ձեր ուղարկած դաշնակցական երիտթևը իմ տան պատուհանների տակ գոռում էր «թուրք». դո՞ւք եք տեռորի մասին խոսում»: 

Մանրամասները՝ տեսանյութում: