Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը շատ հաճախ է մի քանի ճակատով պատերազմել և որպես կանոն, այդ ճակատներից մեկը միշտ եղել է Հարավային Կովկասը. փորձագետ

Ռուսաստանը շատ հաճախ է մի քանի ճակատով պատերազմել և որպես կանոն, այդ ճակատներից մեկը միշտ եղել է Հարավային Կովկասը. փորձագետ
Քաղաքականություն
13:50, 21 январь 2022
«Ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ ԱՄՆ-ԵՄ դաշնակիցները, միայնակ ուժային առումով  հակառակորդ չեն Ռուսաստանին և ի վիճակի չեն լինի զսպելու, եթե Ռուսաստանը որոշում կայացնի գանլու լայնածավալ ռազմական գործողությունների»,- «ՌԴ-ՆԱՏՕ բանակցություններ.ինչ հետևանքներ կունենա աննախադեպ լարվածությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։ 

Նա նշեց, որ այստեղ կարևոր է ԱՄՆ-ի դիրքորոշումը և այդ դիրքորոշման մեջ հստակությունը և եթե ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում բավականաչափ հստակ և կոշտ դիրքորոշում որդեգրեն, դա կլինի իրենց համար կարմիր գիծ, փորձագետի կարծիքով՝  Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դա հստակորեն կընկալի և այդ կարմիր գիծը չի անցնի։

«Մենք հետևում ենք՝ ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, անցած գիշեր էլ բավականին լարված է եղել, կրակոցներ են լինում սահմանին, թերևս դժվար է ասել՝ հիմա որ կողմն է փորձում ավելի լարել իրավիճակը, որովհետև միմյանց նկատմամբ մեղադրանքները շարունակվում են, ուժերի կուտակումները թե՛ ՌԴ-ի կողմից, և թե Ուկրաինայի կողմից սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են և իրականում իրավիճակը շատ մոտ է պայթունավտանգի»,-ասաց փորձագետը։

Խոսելով նաև այն մասին,թե ինչպոս դա կարող է ազդել մեր տարածաշրջանի վրա՝ Արեգ Քոչինյանն ասաց, որ կարող է երկու տեսակի զարգացում լինել, մեկը դա լոկալ տաք օջախների առաջացումն է, ինչպես մենք տեսել ենք 2014 թվականից հետո, իսկ մյուս տարբերակն արդեն լայնածավալ ռազմական գործողություններն են, որը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ։

«Ռուսաստանը շատ հաճախ է մի քանի ճակատով պատերազմել և որպես կանոն, այդ ճակատներից մեկը միշտ եղել է Հարավային Կովկասը։ Եվ երբևիցե Ռուսաստանը մի ճակատի ուժերի կենտրոնացման հետևանքով վակումի չի վերածել մյուս ճակատը»,-ասաց Արեգ Քոչինյանը։