Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր առավոտյան «Ավրորա» ռ/կ-ով լսում եմ, որ մենք Մեղրիում միջանցք ենք տալիս. Բա մեր գործընկեր Վահագն Ալեքսանյանն այս երևույթին ի՞նչ անուն տա. Արթուր Հովհաննիսյան․ Տեսանյութ

Այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ հերթական նիստում ՀՌՀ անդամի պաշտոնում Արթուր Մանուկյանի թեկնածության վերաբերյալ հարցի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իր ելույթում հայտնեց, որ այսօր առավոտյան տաքսիով աշխատանքի գալիս «Ավրորա» ռադիոկայանով լսել է, թե ինչպես է լրագրողը հայտնել, որ ՀՀ-ն այսօր առավոտյան Մեղրիում միջանցք էր տալիս ադրբեջանցիներին:

 «Ինչ-որ կազմակերպված մարդիկ են զանգում, ինչ-որ բաներ են ասում: Ես ուզում եմ հասկանալ՝ բա մեր գործընկեր Վահագն Ալեքսանյանն այս երևույթին ի՞նչ անուն տա. պետք է տա այն անունները, այն որակումները, որոնք որ տվել է: Եթե կան բարեխիղճ լրագրողներ, որոնք վիրավորվել են Վահագն Ալեքսանյանի խոսքից, ապա կներեք, դուք վիրավորվելու իրավունք չունեք, եթե դուք բարեխիղճ եք, դուք չեք վաճառվել և քաղաքական պատվերներ չեք կատարել լրագրողների բեյջերով»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ իրենք հարգում են բարեխիղճ լրագրողներին, տնտեսագետներին և նրանց հնարավորություն են տալու լինել ազատ ու զարգանալ և դառնալ էլ ավելի բարեխիղճ:

Մանրամասները՝ տեսանյութում: