Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Քաղաքականություն
20:24, 21 январь 2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական զարգացումը:

Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ Մոսկվայում իր եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման եւ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար: 

ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ: 

Դեսպանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: