Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին
Քաղաքականություն
22:14, 21 январь 2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։

Թուրքական կողմն առաջարկել էր իր միջնորդությամբ նման հանդիպում անցկացնել Թուրքիայում և Անկարայի միջնորդությամբ: 

Թուրքական դիվանագիտական աղբյուրներն էլ իրենց հերթին նշել էին, թե Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի միջնոդությանը: 
«Այդ հանդիպման  հետ կապված որևէ բան չկա: Կա միայն Ուկրաինայի զինված ուժերի ավելացում և Մինսկի համաձայնագրերի չիրականացում»: