Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. աշխատակազմը տեղյակ չի եղել

Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. աշխատակազմը տեղյակ չի եղել
Քաղաքականություն
22:03, 23 январь 2022
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրաժարականի դիմումը գրել է արտերկրից: Նա այս օրերին եվրոպական երկրներից մեկում անցնում էր բուժզննում, և հենց այնտեղից էլ գրել է հրաժարականի դիմումը: Այս մասին InfoPort.am-ին հայտնել են նախագահականի իր աղբյուրները:

Ըստ աղբյուրի՝ հրաժարականը անակնկալ է եղել նախագահի աշխատակազմի համար, քանի որ նրանց հրահանգված է եղել երկուշաբթի օրը աշխատավայրում կազմ-պատրաստ դիմավորել արտերկրից վերադարձող նախագահին: Ըստ այդմ, նախագահը հանրապետություն պետք է վերադառնա այսօր ուշ երեկոյան: