Հակոբ Արշակյանը՝ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Քաղաքականություն
Համաձայն Սահմանադրության 144 հոդվածի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը:
ԱԺ փոխնախագահ ընտրվելիս Ռուբեն Ռուբինյանը ստացել է 70, Հակոբ Արշակյանը՝ 71, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ 64 կողմ ձայներ, հետեւաբար մինչեւ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը ԱԺ նախագահի պաշտոնում կլինի Հակոբ Արշակյանը։