Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոդոսի քաղաքապետարանը և Աթենքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

Հռոդոսի քաղաքապետարանը և Աթենքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով
Քաղաքականություն
22:00, 24 январь 2022
Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Հռոդոսի ու Աթենքի քաղաքապետերի աջակցությամբ Հռոդոս կղզու մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքը եւ Հունաստանի մայրաքաղաքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։

Լուսավորումը տեղի է ունեցել հունվարի 20-ին. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։