Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր քաղաքական թիմն ունի՞ ֆավորիտ նախագահի պաշտոնում. հարց՝ Փաշինյանին

Ձեր քաղաքական թիմն ունի՞ ֆավորիտ նախագահի պաշտոնում. հարց՝ Փաշինյանին
Քաղաքականություն
21:04, 24 январь 2022
Նախագահի թեկնածուի հարցում քննարկումներ երբեք չենք ունեցել նախկինում: Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին ես երեք ժամ առաջ եմ իմացել: Սա նշանակում է մեր թիմն ավելի ուշ է իմացել այդ մասին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք պետք է քննարկենք նախագահի թեկնածուհի հարցը: Քննարկումների արդյունքում որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվենք վերջին չորս տարվա պատմության փորձով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ընտրի ՀՀ նախագահ, իհարկե առանց խորհրդարանական մեծամասնության հնարավոր չէ ՀՀ նախագահի ընտրությունը: Մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն»,- ասաց ՀՀ վարչապետն ու հավելեց, որ ՀՀ նախագահի ընտրության երեք փուլ կա, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առնվազն երկրորդ փուլում կարող է ընտրել ՀՀ նախագահ: