Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հետ կանգնել դաշինքի հիմնարար սկզբունքներից. գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հետ կանգնել դաշինքի հիմնարար սկզբունքներից. գլխավոր քարտուղար
Քաղաքականություն
22:29, 25 январь 2022
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնարար սկզբունքների շուրջ Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալ. գրում է «ՌԻԱ նովոստին»։

«ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնական սկզբունքների մասին փոխզիջումների գնալ Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրներԸ ռազմական տեխնիկա են ուղարկել Ռուսաստանի պետական սահմանների մոտ, ինչպես նաև ավելացրել են իրենց ռազմական ծառայողների թիվը Դոնբասում և Ուկրաինայի տարածքում։