Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կհամարձակվի՞ «միակ տղամարդ հերոսը» առաջադրվել նախագահի թեկնածու, ԱԺ-ում քեզ հարցերով ու ելույթներով այնպես են անելու,որ շունը ձեռքիցդ հաց չի առնի, դե փորձիր. Լյովա Եղիազարյան

Կհամարձակվի՞ «միակ տղամարդ հերոսը» առաջադրվել նախագահի թեկնածու, ԱԺ-ում քեզ հարցերով ու ելույթներով այնպես են անելու,որ շունը ձեռքիցդ հաց չի առնի, դե փորձիր. Լյովա Եղիազարյան
Քաղաքականություն / Հայաստան
22:23, 25 январь 2022
2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների մասնակից, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հրաշալի հնարավորություն է ստեղծվել գլխավոր ռևանշիստին հանդես գալ ԱԺ ամբիոնից և պատասխանել պատգամավորների հարցերին։
Կհամարձակվի՞ «միակ տղամարդ հերոսը» առաջադրվել նախագահի թեկնածու։
Շատ եմ ուզում,որ առաջադրվի։

Հեշտ էր նախորդ ընտրությունների քարոզչության ժամանակ խորոզլամիշ լինել,քանի որ տհաճ հարցեր տվողներ չկային,ուրիշ բան է Ազգային ժողովում ելույթ ունենալը,որտեղ քեզ հարցերով ու ելույթներով այնպես են անելու,որ շունը ձեռքիցդ հաց չի առնի;:
Դե,փորձիր՛»

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: