Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները պարգևավճար չեն ստացել․ պարգևատրվել է միայն ԱԺ աշխատակազմը

ԱԺ պատգամավորները պարգևավճար չեն ստացել․ պարգևատրվել է միայն ԱԺ աշխատակազմը
Քաղաքականություն
13:32, 26 январь 2022
Երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին։

Այս պարգևատրումը վերաբերում է ոչ թե պատգամավորներին, այլ բացառապես ԱԺ աշխատակազմին։

Սակայն որոշ լրատվամիջոցներ ԱԺ նախագահի այս որոշումը մանիպուլացնող վերնագրերով վերագրել են նաև պատգամավորներին։ Մենք ԱԺ-ից տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները պարգևատրումներ չեն ստացել։