Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
Քաղաքականություն
19:56, 26 январь 2022
Ֆրանսիան կոչ է անում Եվրամիության և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին անել հնարավոր ամեն բան՝ շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ֆրանսիայի Սենատում հունվարի 26-ին հայտարարություն է արել արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը:

«Չեմ թաքցնի, որ իրադրությունը շատ լարված է: ԵՄ և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք ձգտում ենք դադարեցնել էսկալացիան»,- ասել է նա: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ բոլորը միակարծիք են, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների պարագայում անհրաժեշտ են մասշտաբային պատժամիջոցներ:

«Մենք աշխատում ենք դրա շուրջ: Այդուհանդերձ, անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակվի և որ մենք նպաստեն լարվածության թոթափմանը»,- հայտարարել է Ժան-Իվ Լե Դրիանը: