Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության առաջարկների գրավոր պատասխանը

ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության առաջարկների գրավոր պատասխանը
Քաղաքականություն
22:10, 26 январь 2022
ԱՄՆ-ը Ռուսաստանին փոխանցել է անվտանգության ոլորտի առաջարկներին պատասխանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայոկոչելով Bloomberg գործակալությանը։

ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել Վաշինգտոնի գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հայտնել են նախարարությունից։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչի խնդրանքով։ Նա նախարարությունում մնացել է շուրջ կես ժամ։ Ո՛չ ԱԳՆ ժամանելիս, ո՛չ շենքից հեռանալիս ամերիկացի դիվանագետը չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին։


Բանակցություններ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ


Անցյալ տարեվերջին Մոսկվան Բրյուսելին ու Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը։ Կրեմլը պնդում է դադարեցնել դաշինքի ռազմական համագործակցությունը հետխորհրդային երկրների հետ՝ հրաժարվելով նրանց տարածքում բազաներ ստեղծելուց, սահմանափակելով հարվածային զենքի տեղակայումը Ռուսաստանի սահմանի մոտ, հեռացնելով ամերիկյան միջուկային զենքը Եվրոպայից և երաշխավորելով ՆԱՏՕ-ի չընդլայնումը դեպի արևելք։ .