Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսվարողներին կտրվի սարքավորումների վարկերի և լիզինգների մինչև 10 մլրդ դրամ սուբսիդավորում. Վահան Քերոբյան

«Առաջարկում ենք տնտեսվարողներին սարքավորումների վարկերի և լիզինգների սուբսիդավորում մինչև 10 մլրդ դրամ»,- այսօր՝ հունվարի 27-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ տարբեր տիպի ապրանքների համար պայմանները տարբեր են. «Սակայն շատ կարևոր է, որ մենք չենք սահմանափակվում փոքր չափի մոդեռնիզացիայով և թույլ ենք տալիս, որ տնտեսվարողները, ընկերությունները մինչև 10 մլրդ դրամի սարքավորումներ թարմացնեն: Մեր սուբսիդավորման չափը կախված է լինելու ընկերությունների վերջին 2 տարիներին կապիտալի համալրումից»:

Նախարարը, ներկայացնելով վարկի պայմանները, ասաց. «Մինչև 200 մլն դրամանոց վարկի կամ լիզինգի գումարի համար սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 6 տարի, և վարկի կամ լիզինգի ժամանակահատվածը՝ 10 տարի»:

Նա հավելեց, որ վարկի պարագայում իրենք սուբսիդավորում են սարք-սարքավորումների բաղկացուցիչ մասերի 7 տոկոսը՝ վարկի պարագայում, և 10 տոկոսը՝ լիզինգի պարագայում:

Վահան Քերոբյանի խոսքով՝ սա մեծ քայլ է ներդրումները Հայաստանում խթանելու ուղղությամբ. «Այս գործիքակազմով մենք բոլոր պոտենցիալ ներդրողներին հրավիրում ենք ներդրումներ անելու»:

Մանրամասն՝ տեսանյութում: