Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասում ենք վարչապետի ստորագրությանը․ Կարեն Անդրեասյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին

«Մենք սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որովհետև մրցութային ձևով ընտրվել է հասարակական կազմակերպությունների կազմը և արտախոհրդարանական ուժերի կազմը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին՝ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նա նշեց, որ կային որոշակի չափանիշներ, որոնք հաշվի առնելով են իրենք ընտրել։

Նախարարի խոսքով՝ արտախորհրդարանական կուսակցությունների դեպքում կան չափանիշներ, օրինակ՝ վերջին հինգ տարում երկու համապետական ընտրությունների մասնակցությունը, և ցավոք այդ իմաստով նույնիսկ ունեցան մեկ թափուր տեղ, որովհետև այն կուսակցությունները, որոնք մասնակցել էին, ոչ բոլորը հայտեր ներկայացրեցին, իսկ նրանք, որոնք հետաքրքրված էին արտախոհրդարանական ուժերից, չհամապատասխանեցին գոնե հնգամյա ժամանակաշրջանում իրենց ակտիվ քաղաքական մասնակցությունն ընտրություններում դրսևորելու պահանջին։ 

«Հասարակական կազմակերպությունների դեպքում մենք ունեինք յոթ հկ-ից հայտ, որոնցից երկուսը թերի էին ներկայացրել փաստաթղթերը, մենք նույնիսկ իրենց ժամկետ տվեցինք այդ թերությունները շտկելու, բայց իրենք չշտկեցին և մենք ընտրությունը կատարել ենք հինգ կազմակերպություններից։ Ընտրվել են երեքը՝ էլի հաշվի առնելով այն չափանիշները, որոնք հրապարակված են»,-ասաց Կարեն Անդրեասյանը։    

Մանրամասները՝ տեսանյութում