Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին

Քաղաքականություն
Սույն թվականի հունվարի 27-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։ Այս մասին հայտնում են հանձնաժողովից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր պետության անվտանգության ոլորտում աշխարհասփյուռ հայության ներգրավմանն առնչվող հարցեր, ինչպես նաև եռամսյա վարժական հավաքներին սփյուռքի մասնակցության հնարավորությունները։