Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույժ կարևոր արձանագրում. Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևի մասին

Հույժ կարևոր արձանագրում. Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևի մասին
Քաղաքականություն
23:03, 27 январь 2022
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հույժ կարևոր արձանագրում.

ԵԽԽՎ-ն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ 

Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ 

Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։