Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՈՒ-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը

ՊՈՒ-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը
Քաղաքականություն
13:55, 28 январь 2022
Երեկ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։
Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկները մերժվեցին:

Քվեարկության արդյունքներին ծանոթանալիս պարզ է դառնում, որ բանաձևին դեմ են քվեարկել ԵԽԽՎ ադրբեջանցի և թուրք պատվիրակները, նաև՝ մեկ ներկայացուցիչ Հոլանդիայից և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ մինչ պատգամավոր դառնալը Մամիջանյանը ՀՀԿ երիտթևի առաջնորդն էր, իսկ ՀՀԿ ներկայացուցիչները՝ սկսած Սերժ Սարգսյանից, պարբերաբար իշխանությանը մեղադրում են ադրբեջանամետ ու թրքամետ քայլերի մեջ։

Հիմա իր մեկ դեմ քվեով ի՞նչ փոխեց Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում և կոնկրետ ո՞ւմ շահերին ծառայեց, եթե ոչ՝ Ադրբեջանի և Թուրքիայի։    
Առավել անհասկանալի է, երբ դա անում է մի ուժի ներկայացուցիչ, որը տևական ժամանակ զբաղվել է Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությամբ։ Համոզված ենք, Մամիջանյանը ինքնուրույն չի որոշել միանալ ադրբեջանցիների ու թուրքերի քվեարկությունը, այլ օրումեջ հայրենասիրությունից խոսող ՀՀԿ-ի որոշմամբ։

Ասել է թե՝ Փաշինյանի ու հեղափոխության հանդեպ ատելությունն այնքան է կուրացրել այդ հեղափոխությամբ մերժվածներին, որ պատրաստ են դեմ գնալ Հայաստանի շահերին ու միանալ թշնամիների՞ն։ 

Ի դեպ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ներկայացուցիչները հայանպաստ բանաձևին ձեռնպահ են քվեարկել։ Մնացած երկրների բոլոր ներկայացուցիչները կողմ են քվեարկել։