Հրաչյա Սարգսյանը կշարունակի համակարգել այն ոլորտները, որոնք համակարգում էր, երբ քաղաքապետի առաջին տեղակալն էր

Քաղաքականություն
Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ շարունակելու է համակարգել այն ոլորտները, որոնք համակարգում էր, երբ քաղաքապետի առաջին տեղակալն էր: ««Երկքաղլույս» ՓԲԸ, «Փարքինգ Սիթի սերվիս», «Ավտոբուս» ՓԲԸ, «Երևանտրանս» ՓԲԸ, Ջրային կառույցներ, ԾԻԳ, Երևանի մետրոպոլիտեն, «Նոր աղբավայր», Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ, գերատեսչական շենքերի պահպանման ոլորտները կշարունակեմ համակարգել ես: Այս բոլոր ընկերությունները անմիջական իմ կուրացիայի տակ են լինելու: Հաշվի եմ առնում, որ այս ոլորտներում բազում փոփոխություններ եմ իրականացրել, և այս պահի դրությամբ բարեփոխումները ինձնից լավ ոչ մեկը չի կարող իրականացնել»,- ասաց քաղաքապետը:
Նա հիշատակեց նաև, որ 2019թ. քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Փարքինգ Սիթի սերվիս» ՍՊԸ-ում գույքագրման արդյունքում որոշ անհամապատասխանություններ էին բացահայտվել, որի արդյունքում Երևան համայնքի բյուջե էր վերականգնվել 800 մլն դրամ: