Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փետրվարի 4-ին նախատեսվում է անցկացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը

Փետրվարի 4-ին նախատեսվում է անցկացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը
Քաղաքականություն
15:01, 31 январь 2022
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Civic.am-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 4-ին նախատեսվում է անցկացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը։ 

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հետևյալն է՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մարդու իրավունքների պաշտպան
Վիգեն Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Վահագն Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Էդմոն Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Մասիս Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ
Արթուր Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Տիգրան Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Դանիել Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: