Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր կուսակցապետը վարկանիշային մրցապայքարում առաջ է անցել Էրդողանից

Ընդդիմադիր կուսակցապետը վարկանիշային մրցապայքարում առաջ է անցել Էրդողանից
Քաղաքականություն / Տարածաշրջան
23:02, 31 январь 2022
Թուրքական «Gezici» հետազոտական կենտրոնը հրապարակել է հունվարի 15-20-ը կատարած սոցհարցման ամփոփ արդյունքները։ Սոցհարցումն իրականացվել է Թուքրիայի 12 նահանգի 420 քաղաքացիների շրջանում. գրում է ermenihaber-ը:

Հարցին, թե «առաջիկա ընտրությունների ժամանակ ձեր քվեն ո՞ր կուսակցության օգտին կտաք», մարդկանց 31.3 տոկոսն ասել է, որ իր ձայնը կտա Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցությանը»։ Իսկ 27.2 տոկոսը դրական պատասխան է տվել ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած «Ժողովրդահանրապետական կուսակցության» օգտին։

Իսկ այն հարցին, թե «ո՞ւմ կտաք ձեր ձայնը, եթե 2-րդ փուլ լինի ու մրցակցեն թեկնածուներ Էրդողանը և Քըլըչդարօղլուն», հարցվածների 41.2 տոկոսը բանավոր քվեարկել է Էրդողանի, իսկ 43.7 տոկոսը՝ Քըլըչդարօղլուի օգտին։

Այսպիսով ընդդիմադիր կուսակցապետը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, վարկանիշային մրցապայքարում 2 տոկոսային կետով առաջ է անցել Ռեջեփ Էրդողանից։