Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ քննարկումների համար. Բայդեն

ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ քննարկումների համար. Բայդեն
Քաղաքականություն / Աշխարհ
21:24, 31 январь 2022
 ԱՄՆ-ն և իր դաշնակիցները բաց են ՌԴ-ի հետ անվտանգության ոլորտում մտահոգությունները քննարկելու համար, եթե վերջինս պատրաստ է պատասխանել նույն կերպ. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունը անվանել է անհիմն:  Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին նիստ է անցկացրել: