Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը

ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը
Քաղաքականություն
11:10, 01 февраль 2022
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: