Գովելի կլինի, եթե ընդդիմությունն էլ պաշտպանի ՔՊ-ի առաջարկած նախագահի թեկնածուին. Հայկ Կոնջորյան

Քաղաքականություն
«Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին ՔՊ խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատրյանի թեկնածությունը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Դեմ արտահայտվողներ չեն եղել, խմբակցությունը միաձայն է նրա թեկնածության հարցում, որովհետեւ Խաչատրյանը Հայաստանի մասին ունեցած իր տեսլականով, իր քաղաքական խոհեմությամբ համապատասխանում է այդ պաշտոնին, հետեւաբար միասնական դիրքորոշում ունենք: Ես վստահ եմ, որ պարոն Խաչատրյանը նախագահի կարգավիճակում կկարողանա ունենալ համախմբող եւ հաշտեցնող դերակատարում տարբեր իրավիճակներում ու կկատարի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը եւս պաշտպանի իշխանության կողմից առաջադրված թեկնածուին»,- ասաց Կոնջորյանը: