Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինկենն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Բլինկենն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն / Աշխարհ
21:18, 01 февраль 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Բլինկենը հայտարարել է անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ շփումները շարունակելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ որպես շարունակություն Ռուսաստանի անվտանգության առաջարկներին ԱՄՆ գրավոր պատասխանին: Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը, ինչպես երկկողմանի, այնպես էլ դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ շարունակելու Ռուսաստանի Դաշնության հետ բովանդակալից կարծիքների փոխանակումը փոխադարձ անվտանգության հարցերի շուրջ»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Բացի այդ, զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։