Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ 65 պատգամավորների կողմից, ինչը վստահություն է հաղորդում, որ նա կընտրվի. վարչապետ

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է հանրապետության նախագահի թեկնածու՝ ԱԺ 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը կընտրվի հանրապետության նախագահի պաշտոնում»,- այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պատեհ չհամարեց առաջադրվելու առիթով շնորհավորել. «Երևի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել: Պարոն Խաչատուրյան, ես հույս ունեմ, որ մինչև մարտին տեղի ունենալիք ընտրությունը կշարունակեք ԲՏԱ նախարարի դերակատարությունը»: 

Մանրամասն՝ տեսանյութում: