Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021թ. դեկտեմբերին՝ 659.471 աշխատատեղ. Սա բացարձակ ռեկորդ է երրորդ հանրապետության պատմության ընթացքում. վարչապետ

«2021թ. դեկտեմբերին ՀՀ-ում արձանագրվել է 659.471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է երրորդ հանրապետության պատմության ընթացքում»,- այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության հերթական նիստում վիճակագրական տվյալներ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ ՀՀ-ում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել:

Նրա խոսքով՝ այստեղ չի կարող լինել թվային մանիպուլյացիա, որովհետև այդ աշխատատեղերը գրանցված են, որոնց համար վճարվել է աշխատավարձ. «Եթե կարիք լինի, կարող ենք այդ բոլոր աշխատողներին նույնականացնել»:

Վարչապետը նշեց, որ ավելացել է նաև միջին աշխատավարձը: Նա ներկայացրեց նաև աշխատավարձային ֆոնդի շարժը:

«Սակայն մենք չենք կարող ասել, թե բարձրացել է մեր քաղաքացների բարեկեցությունը, որովհետև 2021-ին ունեցել ենք էական գնաճ, որը 2020-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 7.7 տոկոս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնեց, որ այս տարի կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի:

Մանրամասն՝ տեսանյութում: