Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործող ԸՕ-ով արտահերթի դեպքում և՛ թաղային խուժանը, և՛ ընտրակեղծարարը նորից շանս են ստանալու․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ տեղի էր ունենում իր գործով դատական նիստը, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը տեսակետ հայտնեց, որ արտահերթ ընտրությունները երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն են, բայց Ընտրական այս օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալու դեպքում ճգնաժամն ավելի կխորանա։ 

«Ե՛վ թաղային խուժանը ե՛ւ ընտրակեղծարարը նորից շանս են ստանալու՝ ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանում ներկայացվեն մարդիկ, որոնք, ըստ ժողովրդի պատկերացումների, պետք է չներկայացվեն»,-ասաց նա: 

Հարցին՝ թաղային խուժանը չի՞ վերացել այս իշխանությունների օրոք, Դավիթ Սանասարյանն ասաց, ոչ միայն չի վերացել, այլ իր ընտրությունների օրոք գործել է. «Նաեւ այդ ընտրակարգի պատճառով է գործել»: