Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը հայտնի է

Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը հայտնի է
Քաղաքականություն
16:13, 03 февраль 2022
Այսօր տեղի է ունեցել Արցախի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մեր տեղեկություններով, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հանձնաժողովի կազմում ընդգրկված են Արցախի ԱԺ-ում ներկայացված հինգ կուսակցությունների ներկայցուցիչները` «Ազատ Հայրենիք» կուսակցությունից ընդգրկվել է ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Միասնական Հայրենիքից»՝ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, Արցախի «Արդարություն» կուսակցությունից՝ կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ԱԺԿ-ից՝ կուսակցության նախգահ Աշոտ Ղուլյանը:

Կուսակցությունների ներկայացվածությունը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հանձնաժողովում հնարավոր է դարձել Արցախի խորհրդարանում ներկայացված երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ Արդարություն, ՀՅԴ, ԱԺԿ, և Արցախի նախագահի միջև քննարկումների արդյունքում ձեռք բերված կոնսենսուսի հետևանքով, որը եղել է վերը նշված կուսակցությունների պահանջը: