Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զաքարյանը ներողություն խնդրեց վարչապետից՝ Մեղրիի միջադեպի համար․ նույնը կանեն Սիսիանի և Գորիսի համայնքապետերը․ խորհրդարանից դուրս իրար միս են ուտում․ Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունում սկսվել է մինչև քոք մաշվելու գործընթացը։
Ինչքան ժամանակ է, որ ակտիվ չեն «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները և ղեկավար Վահե Հակոբյանը։

 Ավելին,նրա անդամներից Մխիթար Զաքարյանը հրապարակային ներողություն խնդրեց վարչապետից՝ անցած տարվա Մեղրիի միջադեպի համար։ Կարծում եմ՝ նույնը կանեն Սիսիանի և Գորիսի համայնքապետերը։ Շրջանառվում են լուրեր,որ Չարչյանը նույնպես դուրս կգա խմբակցությունից։

Դաշնակները երեկ ուղիղ խոսքով Քոչարյանին ասացին,որ այսուհետ չեն ընդունելու նրա առաջնորդությունը։

Նույն վիճակն է խորհրդարանից դուրս՝ իրար միս են ուտում։

Քոչարյանը առայժմ հսկում է մի քանի հոգու,որոնք տարիներ շարունակ սնվել են նրանից։

Սպասենք զարգացումների։

Շուտով ամեն ինչ կպարզվի»։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը օրեր առաջ Civic.am-ի տեսանյութում վարչապետից կրկին ներողություն էր խնդրում՝ Մաղրիի միջադեպի կապակցությամբ, տեսանյութը կարող եք դիտել ստորև։