Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում»․ Միքայել Մինասյանի եղբայրը՝ իր նշանակումը քննադատողներին

«Ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում»․ Միքայել Մինասյանի եղբայրը՝ իր նշանակումը քննադատողներին
Քաղաքականություն
15:06, 07 февраль 2022
«Նախարար Կարեն Անդրեասյանի հետ երկար տարիների գործընկերային, աշխատանքային փորձ ունենք։ Համաձայնել եմ միանալ այս թիմին եւ կիսում եմ այդ սկզբունքները։ Հուսամ՝ փաստաբանության ոլորտում ունեցած փորձս պիտանի կլինի։ Ամեն գնով կփորձեմ լավ արդյունքներ տամ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու է համաձայնել նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ։ 

Անդրադառնալով գնահատականներին, թե իրեն պաշտոնի առաջարկ է արվել, որովհետեւ ինքը քննադատել է ՀՀԿ-ին եւ Միքայել Մինասյանին, Գրիգոր Մինասյանը նշեց․ «Անարդար, շատ սխալ մոտեցում է։ Այդ դիրքորոշումը հայտնել են մարդիկ, որոնք ունեն մտավախություն այն իմաստով, որ ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում։ Կրկնում եմ՝ այս թիմում եմ, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ նախարարի հետ, կիսում եմ նրա եւ թիմի սկզբունքները»։