Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտախորհրդարանական երկու ուժ պատրաստակամություն է հայտնել ներգրավվել ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին

Արտախորհրդարանական երկու ուժ պատրաստակամություն է հայտնել ներգրավվել ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին
Քաղաքականություն
15:12, 07 февраль 2022
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը ցանկություն են հայտնել որպես դիտորդ ներգրավվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին՝ արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ հարցերի քննարկման շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ իրենց նպատակն է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին. «Մենք փորձելու ենք քաղաքականացնել ձեր աշխատանքը, քանի որ մեզ համար այս հանձնաժողովն առանցքային է: Մենք համոզված ենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովն է այն առանցքը, որտեղ պետք է լուծվեն անվտանգային, տնտեսական զարգացման հարցերը և այլ շատ հարցեր»,- նշեց Խզմալյանը:

Նրա խոսքով՝ «Հայաստանի Եվրապական կուսակցությունը» կապեր և գործնական հարաբերություններ ունի եվրոպական մի շարք կուսակցությունների հետ: