Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք խոստացել ենք և, այո, կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը, բայց ոչ՝ այս տեսքով. Գևորգ Պապոյան

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Հայաստան» դաշինքն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հիշեցրեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը եղել է իրենց նախընտրական խոստումներից. «Եվ, այո, նվազագույն աշխատավարձը որոշակի պարբերականությամբ կբարձրանա: Մենք դա կանենք ըստ մեր նախանշած սցենարի: Մեր քաղաքացիները ունեն ակնկալիք, մենք խոստացել ենք և դա կանենք, բայց ոչ՝ այս տեսքով, որովհետև կան մի շարք ֆինանսական և իրավական խնդիրներ»:

Մանրամասն՝ տեսանյութում: