Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բալային համակարգի կիրառումից հետո զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների թիվը 45-60%-ից դարձել է 20-21%. Արմեն Խաչատրյանը «Հայաստան»-ին խնդրեց դիմել ՍԴ

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Հայաստան» դաշինքի նախաձեռնած տուգանային միավորները հանելու հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր ելույթում հայտարարեց, որ օրենքն ընդունվել է 2019 թվականին և կիրառվել է 2020-ին, որի ընթացքում երկրում տեղի է ունեցել պատերազմ, կորոնավիրուս. «Եվ այժմ ուզում ենք ինչ-որ վիճակագրական տվյալներ հանել և ասել, թե բալային համակարգը իրեն չի արդարացնում»: 

Նա հավելեց, որ բալային համակարգը գործում է իր նախատեսվածից 40 տոկոսի չափով՝ գործում է միայն Երևանում, և նշեց. «Զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների բաժինը Երևան քաղաքում կազմում էր 45-60 տոկոս, բալային համակարգի կիրառումից հետո այդ բաժինը կազմում է 20-21 տոկոս»:

Անդրադառնալով հակասահմանադրականությանը՝ նա ասաց. «Եթե հակասահմանադրականության կասկածներ ունեք, ինչո՞ւ չեք դիմում իրավասու մարմնին: Ես խնդրում եմ «Հայաստան» դաշինքին դիմել ՍԴ»:

Մանրամասն՝ տեսանյութում: