Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաժարականի դիմումներ, նոր անդամներ՝ Երևանի ավագանիում

Հրաժարականի դիմումներ, նոր անդամներ՝ Երևանի ավագանիում
Քաղաքականություն
13:02, 08 февраль 2022
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստին ավագանու կազմը համալրվեց նոր անդամներով: Մասնավորապես՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Լիլիթ Պիպոյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին:

Երևանի ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին դիմումներ են ներկայացրել նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը։ Նրանց մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակի հերթական թեկնածուներ Արմեն Մանուկյանին և Շուշաննա Սիրականյանին, որքն ևս հրաժարականի դիմում են ներկայացրել։

ԿԸՀ-ի արձանագրությունների համաձայն՝ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի և Շուշաննա Սիրականյանին մանդատները տրվել են  դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին Վահան Ներսիսյանին, Հեղինե Ոսկանյանին»,-ասաց քաղաքապետը:

Աննա Ավանեսյանը և Վահան Ավանեսյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: ԿԸՀ-ի արձանագրությունների համաձայն՝ մանդատները համապատասխանաբար տրվել են Լևոն Սահակյանին, Մանուել Մարգարյանին: