Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև
Քաղաքականություն
23:02, 15 март 2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 15-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարել է ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային, Էներգետիկ, հումանիտար ոլորտներում միջգերատեսչական համագործակցության շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը»,- ասված է հաղորդագրությունում: