ԱՀ նախագահի խոսնակը չի մեկնաբանում Արայիկ Հարությունյանի այցը Մոսկվա

Քաղաքականություն
InfoPort.am-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում էր եւ հանդիպումներ է ունեցել ՌԴ տարբեր պաշտոնյաների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության, հումանիտար և այլ ոլորտներին վերաբերվող հարցեր: Ըստ աղբյուրի՝ հանդիպման արդյունքները երկուստեք գոհացուցիչ էին:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Civic.am-ի հետ զրույցում չհերքելով կամ հաստատելով տեղեկությունը, ասաց, որ չի մեկնաբանում այն։