Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը մեզ է պետք, պարոն Լուկաշենկո. Դուք լավ կանեք՝ ձեր երկրի մասին մտածեք. Վահագն Ալեքսանյան

«Երբ Աղվան Վարդանյանը հայտարարում է, որ աշխատավարձը պետք է բարձրացնել 30 հազարից ավելի դրամով՝ այն դեպքում, երբ իրենց բոլոր կառավարությունների ժամանակ աշխատավարձը 1000, 2000, 3000 դրամից ավելի երբեք չի բարձրացել, կարծում եմ՝ ծիծաղելի է»,- այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

Նա հիշեցրեց, որ Կառավարության ծրագրում նշված է, որ նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի և դառնա 85 հազար դրամ. «Կա՞ մի ընդդիմադիր, որ կողմ է քվեարկել դրան. չկա»: 

Անդրադառնալով բալային համակարգին առնչվող ընդդիմության նախագծին՝ նա շեշտեց, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվող տուգանքները նվազել են:

Պատասխանելով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Վահագն Ալեքսանյանը ընդգծեց. «Հայաստանը մեզ է պետք, պարոն Լուկաշենկո. Դուք լավ կանեք՝ ձեր երկրի մասին մտածեք»:

Մանրամասն՝ տեսանյութում: