Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, վերջին տարիներին ավելի է զարգանում։

Ոստիկանության պետը կարևորելով տիկին դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ընդլայնելու համար։
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։
Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։