Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ նախագահը հանդիպումներ կունենա Երևանում

ԵԱՀԿ նախագահը հանդիպումներ կունենա Երևանում
Քաղաքականություն
10:53, 16 март 2021
ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը:

Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև գործակցության ամրապնդման հարցը:
ԵԱՀԿ նախագահ Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: