Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անգնահատելի է վերջին տարիների Ձեր ահռելի աշխատանքը ճանապարհաշինության ոլորտում. Անի Խաչատրյանը՝ Ստեփան Մաչյանին

Անգնահատելի է վերջին տարիների Ձեր ահռելի աշխատանքը ճանապարհաշինության ոլորտում. Անի Խաչատրյանը՝ Ստեփան Մաչյանին
Քաղաքականություն
15:00, 08 февраль 2022
«Դուք այստեղ եք եկել մի կառույցից, որը, չեմ վախենա ասել, լավագույններից մեկն էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ, և հուսով եմ,որ ձեզանից հետո( վստահ չեմ)կշարունակի նույն կերպ աշխատել»:

Այս մասին այսօր, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ խոսքն ուղղելով Երևանի քաղաքապետի տեղակալ ընտրված Ստեփան Մաչյանին, ով նախքան նշանակումը Հայաստանի ճանապարհային դեպարտամենտի տնօրենն էր:

«Անգնահատելի է վերջին 2 տարիներին Ձեր կատարած ահռելի աշխատանքը ճանապարհաշինության ոլորտում։

Լիահույս եմ, որ նույն սրտացավությամբ և եռանդով համատեղ կկարողանանք լուծել Երևան քաղաքում առկա խնդիրները և կյանքի կոչել նորանոր նախագծեր և գեղեցիկ գաղափարներ»,-հավելել է Խաչատրյանը: